Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Կողմերը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը և ընդգծել առաջիկայում 19-րդ նիստի անցկացումը: ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են նաև երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներն ու դրանց կարգավորման ուղիները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14590

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով