Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել

Ուկրաինական 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլեցկին հայտարարել է, որ Լիմանի ուղղությամբ իրականացվող «Վիվալդի» գործողության երրորդ փուլն ավարտվել է։ Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը ազատագրել են Նովոյե, Ռեդկոդուբ և Կատերինովկա բնակավայրերը, ինչպես նաև ռուսական ուժերին դուրս են մղել Կարպովկայից և Նովոմիխայլովկայից։ Ընդհանուր առմամբ, ըստ Բիլեցկու, ազատագրվել է 51 քառ. կմ տարածք։ Բիլեցկին պնդել է, որ ռուսական կողմի կորուստները կազմել են մոտ 2 հազար մարդ, իսկ ավելի քան 250 զինծառայող գերի է հանձնվել։ Նրա խոսքով՝ գերիների թվում կան սպաներ, օդաչուներ և հրետանավորներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14461

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով