Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները

Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն շախմատիստների առաջին հորիզոնականում Շանթ Սարգսյանն է (2644 միավոր), նրան հաջորդում է Հայկ Մարտիրոսյանը (2633 միավոր), երրորդ հորիզոնականում Արամ Հակոբյանն է (2635 միավոր): Շախմատիստուհիների վարկանշային աղյուսակը գլխավորում է Էլինա Դանիելյանը (2390) միավորով, նրան հաջորդում է Լիլիթ Մկրտչյանը (2366), երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Մարիամ Մկրտչյանը (2365) միավորով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով