«Կիևը սկսել է վճարել Ռուսաստանի վրա հարձակվելու վերջին փորձերի համար»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ստիպված կլինի պատասխան տալ վերջին ամիսներին իրականացված գործողությունների համար։ «Իհարկե, այդ մասին խոսել է նաև նախագահը։ Ուկրաինան ստիպված կլինի գին վճարել այն գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին։ Հիմա դա էլ տեղի է ունենում»,- ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ ռուսական զորքերը շարունակում են ռազմական գործողությունները և հետևողականորեն հարվածներ են հասցնում հակառակորդի ռազմական օբյեկտներին։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի ազգային շահերը հստակ են՝ ապահովել երկրի անվտանգությունը և կանխել այնպիսի իրավիճակներ, երբ որևէ մեկը կարող է հայտարարել Ռուսաստանի դեմ կործանարար հարվածներ հասցնելու ծրագրերի մասին։ Միաժամանակ նա Պուտինի հայտարարությունը Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման առաջարկների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին անվանել է սպառիչ։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ էր Պետդումայի ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները, սակայն, նրա պնդմամբ, քվեարկության օրերին Կիևը զանգվածային հարձակման փորձ էր իրականացրել Ռուսաստանի ուղղությամբ։ Խոսելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավոր առաջարկների մասին՝ Պուտինն ընդգծել էր, որ դրանց վերաբերյալ որոշումները Մոսկվան կայացնելու է՝ ելնելով Ռուսաստանի շահերից։



