Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Նյու Յորքում հանդիպել է կատարցի միջնորդների հետ՝ քննարկելու Հորմուզի նեղուցի վերաբացման առաջարկը, և հույս ունի շուտով ստանալ ԱՄՆ-ի պատասխանը Թեհրանի առաջարկներին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Ըստ հրապարակման՝ Արաղչին լրագրողներին հայտնել է, որ կատարցի միջնորդները հանդիպման ժամանակ քննարկված գաղափարները կփոխանցեն ԱՄՆ-ին. Թեհրանը հույս ունի Վաշինգտոնի վերջնական պատասխանը ստանալ առաջիկա մեկ շաբաթում։ «Մենք քննարկեցինք գաղափարներ, ինչպես նաև այն հարցը, թե ինչպես գտնել լուծումներ՝ Իրանի պայմանները բավարարելու և դրանք իրագործելու համար։ Նրանք որոշակի գաղափարներ ունեին, և մենք քննարկում ունեցանք. նրանք դա կներկայացնեն նաև ամերիկյան կողմին», – ասել է Արաղչին։ Հարցին՝ արդյոք նա կմնա Նյու Յորքում՝ սպասելու ԱՄՆ պատասխանին, Արաղչին պատասխանել է, որ մի քանի ժամից վերադառնում է Թեհրան։



