Հաքերային հարձակում՝ Պենտագոնի կայքի վրա. անձնական տվյալներ են արտահոսել

Պենտագոնի անձնակազմի տվյալների բազայի վրա հեքերային հարձակման հետևանքով բացահայտվել է զինծառայողների ստվար զանգվածին պատկանող գաղտնի տեղեկատվություն, այդ թվում՝ սոցիալական ապահովության համարներ և տեղեկություններ նրանց զբաղեցրած պաշտոնների մասին. գրում է ABC news-ը՝ հղում անելով ԱՄՆ պենտագոնի ներկայացուցչին։ Տվյալների արտահոսքը վերաբերվել է 2,76 միլիոն ողջ և ևս 294 000 մահացած անձանց: Բացահայտված տեղեկատվության մասշտաբն ու գաղտնիությունը կարող են մտահոգություններ առաջացնել ազգային անվտանգության վերաբերյալ, հատկապես այն պատճառով, որ ֆայլերը տեղեկություններ են պարունակել զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի կողմից իրականացվող աշխատանքի մասին: «2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում Պաշտպանության նախարարության Կադրային ռեսուրսների տվյալների կենտրոնի (DMDC) տեղեկատվական համակարգում տեղի է ունեցել անձնական տվյալներին չարտոնված մուտք՝ մի փոքր խումբ չարտոնագրված օգտատերերի կողմից: Խոցելիության հայտնաբերումից հետո DMDC-ն անհապաղ միջոցներ է ձեռնարկել դրա վերացման ուղղությամբ», — հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը: Գերատեսչությունում պահվում է աշխատակիցների ավելի քան 60 միլիոն անձնական գործ: Նշվում է, որ դեռևս չկան բացահայտված որևէ տվյալների ապօրինի օգտագործման ապացույցներ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14526

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով