Տակաիչին հայտարարել է, որ Ճապոնիան կախվածություն չունի ԱՄՆ-ից դիզելային վառելիքի մատակարարումներից

Ճապոնիան կախվածության մեջ չէ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից դիզելային վառելիքի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին՝ ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքի մասին լուրերի ֆոնին։ «Մենք կախված չենք արտերկրից, ներառյալ Միացյալ Նահանգներից այդ վառելիքի ներմուծումից», – գրել է նա X-ում։ Վարչապետի պնդմամբ՝ Ճապոնիային անհրաժեշտ գրեթե ամբողջ դիզելային վառելիքն արտադրվում է երկրի նավթավերամշակման գործարաններում։ Նա նաև հայտնել է, որ կառավարությունը կշարունակի ավտոմոբիլային վառելիքի բոլոր տեսակների գների սուբսիդավորման քաղաքականությունը։ «Մեզ մոտ այն ավելի էժան է, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում», – նշել է կառավարության ղեկավարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14531

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով