Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմել

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային լսումների՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում ազդեցության ենթակա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։ Նպատակը Լսումների ընթացքում կպարզաբանվեն որոշման նախագիծը և հաջորդող գործընթացները, պատասխաններ կտրվեն մասնակիցներին հուզող հարցերին։ Մասնակիցները Լսումներին կարող են մասնակցել ծրագրի ազդեցության ենթակա գույքերի սեփականատերերը, գույքային իրավունք ունեցողները, շահագրգիռ այլ անձինք։ Քննարկման օրը և ժամը 2026 թվականի հոկտեմբերի 12, ժամը՝ 15։00–17։00 Քննարկման վայրը ՀՀ, ք. Երևան, Արգիշտի 1, Երևանի քաղաքապետարանի 1-ին մասնաշենք Ինչ է քննարկվելու Ներկայացվելու է «Աջափնյակ» մետրոյի կայարանի հանրային ներդրումային ծրագիրը, հանրային գերակա շահի մասին որոշման նախագիծը, հետագա իրականացման ընթացակարգերն ու մեխանիզմները, փոխհատուցումների կարգավորումները։ Պարզաբանվելու են նաև դիմումների և հետադարձ կապի մեխանիզմները։ Մասնակիցները հնարավորություն կունենան հնչեցնել հարցեր, հանդես գալ առաջարկություններով և դիտարկումներով։ Մասնակցելու եղանակները Լսումներին մասնակցել հնարավոր է երկու եղանակով. 1. Անձամբ ներկա գտնվելով քննարկմանը, որի համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ստորև նշված հղումով՝ https://docs.google.com/…/1FAIpQLSeQeckPVmtJ4z…/viewform Գրանցումը բաց է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 9-ը, ժամը 18։00-ը։ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց ձևանմուշը կամ զանգահարել կոնտակտային անձին՝ Ձևանմուշ՝ Կոնտակտային անձ՝ Մարինե Բադոյան, Ծրագրի օգնական Հեռ.՝ +374 11 515 004 «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ 2. Գրավոր դիմելով Եթե Դուք չեք կարողացել անձամբ ներկա գտնվել քննարկմանը, կարող եք որոշման նախագծի վերաբերյալ կարծիք, հարցում և առաջարկություններ ներկայացնել գրավոր՝ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Գրավոր դիմելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները՝ • Նամակի «Առարկա» դաշտում նշել՝ «Աջափնյակ մետրո։ Գերակա շահ» • Նամակի տեքստում՝ բովանդակությունից հետո, նշել՝ հեղինակի անուն-ազգանունը և հետադարձ կապի նախընտրելի ձևն ու տվյալները • Կցել անձը հաստատող փաստաթուղթ 2026 թվականի հոկտեմբորի 9-ից հետո ստացված գրավոր դիմումները հանրային լսումների գործընթացի շրջանակներում չեն դիտարկվի։ Կարևոր է իմանալ • Առանց նախապես գրանցման քաղաքապետարանի շենք մուտք գործել հնարավոր չէ։ • Լսումների օրը վարչական շենք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, առանց որի մուտքը չի թույլատրվի։ • Քաղաքապետարանի շենք մուտքի մոտ գործում է հատուկ պահպանության ռեժիմ։ • Բնապահպանական պատասխանատու գործելաոճին հետևելով՝ քննարկման ժամանակ տպագիր նյութեր չեն տրամադրվելու։ Առնչվող իրավական ակտեր • https://arlis.am/hy/acts/227833/latest • https://arlis.am/hy/acts/220992/latest • https://arlis.am/hy/acts/226747/latest • https://arlis.am/hy/acts/220993/latest Ծրագիրն իրականացնում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14531

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով