Սեբաստիանո և Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտո եղբայրներն ընդգրկվել են Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում՝ պատմական նվաճում գրանցելով։ Վերջին անգամ Իտալիայի հավաքականի կազմում երկու եղբայր միաժամանակ մեկնարկային կազմում խաղացել էին 1915 թվականին։ Այն ժամանակ դա արել էին Ալդո և Լուիջի Չևենինի եղբայրները։ Էսպոզիտո ընտանիքը մեկ այլ պատմական ցուցանիշ էլ է գրանցել․ Սեբաստիանոն, Պիոն և նրանց ավագ եղբայր Սալվատորեն դարձել են Իտալիայի հավաքականի կազմում խաղացած առաջին երեք եղբայրները։ 21-ամյա Պիոն արդեն կանոնավոր հանդես է գալիս ազգային թիմում, իսկ 24-ամյա Սեբաստիանոն նորամուտն է նշել հավաքականում։ 25-ամյա Սալվատորեն Իտալիայի հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել էր 2022 թվականին։



