Երեկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Կառավարությունը գործընթացը հիմնավորում է էներգետիկ համակարգի կայունությամբ, անխափան մատակարարմամբ և սպառողների շահերի պաշտպանությամբ։ Բայց այստեղ արդեն սկսվում են ավելի բարդ հարցերը՝ որքա՞ն ամուր է Հայաստանի իրավական դիրքը, ի՞նչ կարող է տեսնել միջազգային արբիտրաժը և ի՞նչ գին կարող է ունենալ հնարավոր հարկադիր օտարումը պետության համար։ Մեր հյուրը միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանն է։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



