Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա

Սեպտեմբերի 17-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Էյթունի բաժնի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում շրջագայելիս նկատել են մի երիտասարդի, որը ծառերի մոտ կասկածելի իր էր տեղադրել և բջջայինով լուսանկարել։ Իրավապահներին տեսնելով՝ երիտասարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և ինչ-որ իր փորձել թաքցնել տաբատի տակ։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված երեք փաթեթ։ Վիլնյուսի փողոցի 18-ամյա բնակիչը հայտնել է, որ նման մի քանի փաթեթ արդեն տեղադրել է տարբեր հատվածներում, ու մարիխուանայով փաթեթներ ունի նաև տանը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ արդեն տեղադրված հինգ փաթեթ հայտնաբերվել է նույն զբոսայգում, երեք փաթեթ՝ Վիլնյուսի փողոցի մոտակայքում, ևս 10 փաթեթ՝ երիտասարդի տանը։ 18-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14863

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով