Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Եվրամիությունում կոմերցիոն ավիաչվերթերի թվաքանակն ամռանը գերազանցել է 2 միլիոնը։ Այս մասին հաղորդել է Eurostat-ը (Եվրոպական վիճակագրական վարչություն): Հունիսին թռիչքների թիվը կազմել է 662 480 (նախորդ տարվա այդ նույն ամսվա համեմատ աճը՝ 2,1%), հուլիսին՝ 709 930 (+2,8%), օգոստոսին՝ 708 980 (+2,3%)։ Այսպիսով, ամառային սեզոնի ընթացքում իրականացվել է 2,081 միլիոն չվերթ, ինչը 2,4%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից։ Օգոստոսին չվերթերի թիվն ավելացել է Եվրամիության անդամ 27 պետություններից 19-ում։ Առավել էական աճը գրանցվել է Սլովակիայում (+37% 2025 թ. համեմատ), Մալթայում (+12,4%) և Էստոնիայում (+8,3%), մինչդեռ ամենազգալի նվազումը դիտվել է Ավստրիայում (-4,7%), Կիպրոսում (-3%) և Գերմանիայում (-2,4%)։ Վիճակագրական վարչությունը կոմերցիոն ավիաչվերթերի շարքին է դասում մարդատար, բեռնատար և փոստային չվերթերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14632

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով