Flydubai-ի ինքնաթիռի առևանգման վարկածը բացառվել է․ օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում

Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռը, որն արտակարգ ազդանշան էր տվել և փոխել ուղղությունը, վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք օդանավակայանում։ Իսրայելական անվտանգության աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպը, ամենայն հավանականությամբ, կապված է օդանավի օդաչուների միջև տեղի ունեցած վեճի հետ։ Ինքնաթիռը փոխանցել էր «ապօրինի միջամտության» և ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշաններ, ինչի հետևանքով սկզբում առևանգման կասկած էր առաջացել։ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը միջադեպի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Օմեր Տիշլերի մասնակցությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14637

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով