Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին ազատել բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։



