Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանած օդաչուները, ըստ իսրայելական N12-ի, ռուսական և ուկրաինական ծագում ունեն։ Ավիաընկերության փոխանցմամբ՝ օդաչուները թռիչքի ընթացքում վիճաբանել են օդաչուների խցիկում, ինչի հետևանքով նրանցից մեկը կորցրել է գիտակցությունը։ Flydubai-ը հայտարարել է, որ միջադեպը անվտանգության հետ կապված սպառնալիք չի եղել։ Ինքնաթիռը, որն արտակարգ ազդանշան էր փոխանցել, ուղեկցվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների կողմից և հաջողությամբ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Միջադեպից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարարը արտակարգ խորհրդակցություն են անցկացրել, իսկ ԶՈւ գլխավոր շտաբի պետը իրավիճակը քննարկել է բարձրաստիճան հրամանատարների հետ։



