Պատասխան տալու փոխարեն՝ սպառնում են

Արածի ու չարածի, ձախողումների ու բերած աղետների համար պատասխան տալու, հաշվետու լինելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնում է ժողովրդին։ Ինչպես ժամանակին սպառնում էր, որ եթե ինքը չլինի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա, այնպես էլ հիմա է սպառնում, որ եթե ՔՊ-ն չլինի իշխանություն, պատերազմ է լինելու։ Եվ սա՝ այն պարագայում, որ սպառնալիքով իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մինչև հիմա միայն աղետներ են բերել։ Ասել, որ ձախողել են երկրի կառավարումը, նշանակում է ոչինչ չասել։ Արցախի օրինակը բոլորի աչքի առաջ է. Նախորդ ընտրությունների ժամանակ խոստացել էին ոչ միայն վերադարձնել Շուշին ու Հադրութը, այլև լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Խոստումը կատարելու փոխարեն՝ ուրիշներին են մեղադրում Արցախը հանձնելու մեջ, ու այնպիսի պաթոսով են դա անում, որ երբեմն մարդիկ սկսում են կասկածել իրենց տեսածին ու լսածին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6081

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով