Իրանում երգչուհուն մտրակի 74 հարվածի են դատապարտել՝ առանց հիջաբի ելույթի համար

Իրանում երգչուհուն մտրակի 74 հարվածի են դատապարտել՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար։ Իրանի Ղոմ նահանգի վերաքննիչ դատարանը հաստատել է 29-ամյա իրանցի երգչուհի Փարաստու Ահմադիի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը։ Երգչուհին ելույթ էր ունեցել առանց պարտադիր հիջաբի։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանը նաև երկու տարով արգելել է աուդիովիզուալ գործունեությամբ զբաղվելն ու երկրից դուրս գալը։ Երգչուհու փաստաբանները հայտնել են, որ վերաքննիչ բողոքը մերժվել է առանց դատական նիստ անցկացնելու։ Փարաստու Ահմադին սոցիալական ցանցերում հրապարակել է հայտարարություն՝ նշելով, որ դատարանի որոշումը վերջնական է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականի դեկտեմբերին երգչուհին մոտ 27 րոպե տևողությամբ համերգ է տվել առանց հիջաբի։ Ելույթի տեսագրությունը հրապարակվել էր YouTube-ում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14660

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով