ԱՄՆ-ն Բաքվից ակնկալելու է կոնկրետ քայլեր ԹՐԻՓՓ-ից օգտվելու համար. օրինակ՝ գերիների հարցը

ԱՄՆ երեք սենատորներ՝ Փիթեր Ուելչը, Թոմ Թիլիսը և Թիմ Քեյնը, կոչ են արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության խորացումը կապել ավելի քան 300 քաղբանտարկյալների ազատ արձակման հետ։ Նրանց նամակում խոսվում է կամայական ձերբակալությունների, անկախ լրագրողների, ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների մասին։ Այս ֆոնին ավելի սուր է դառնում նաև Բաքվում պահվող հայերի հարցը։ Հայաստանում այսօր քննարկվում է, թե որքան կայուն կարող է լինել խաղաղությունը, քանի դեռ գերիների խնդիրը լուծված չէ, և ինչ միջազգային գործիքներ կարող են գործարկվել նրանց վերադարձի համար։ Այսօր մեր հյուրը Գոռ Մնացականյանն է՝ «Ճշմարտության և արդարության կենտրոնի» նախագահ, իրավաբան, որը տարիներ շարունակ զբաղվում է Արցախի պատերազմի հետևանքների փաստագրմամբ, հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ և միջազգային արդարադատության գործիքների կիրառմամբ։ ՀՅՈՒՐ «Ճշմարտության և արդարության կենտրոնի» նախագահ, իրավաբան Գոռ Մնացականյան Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14662

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով