Իրանի շուրջ պատերազմն ու ամերիկյան նոր պատժամիջոցները Հարավային Կովկասի համար ստեղծում են բոլորովին նոր իրավիճակ։ Բայց Հայաստանի և Իրանի հարաբերություններում նկատվում է հետաքրքիր շարժ։ Թեհրանը նախկինում կոշտ էր արձագանքում Սյունիքով ցանկացած արևմտյան առավել ևս ամերիկյան նախագծի գաղափարին։ Այժմ Հայաստանում Իրանի դեսպանը ասում է՝ եթե պահպանվում է Հայաստանի ինքնիշխանությունը և չկա ամերիկյան ռազմական ներկայություն, Իրանը TRIPP-ին դեմ լինելու պատճառ չունի։ Ավելին՝ Թեհրանը պահանջում է փոխադարձություն․ եթե Հայաստանը ճանապարհ է տալիս Ադրբեջանին դեպի Նախիջևան, Ադրբեջանն էլ պետք է Նախիջևանով Հայաստանին երկաթուղային ելք տա դեպի Իրան։ Այս ամենի ֆոնին Նյու Յորքում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և քննարկեցին նաև տնտեսական հարաբերությունների ընդլայնումը։ Փորձենք հասկանալ՝ սա Իրանի քաղաքականության իրական փոփոխությո՞ւն է, թե՞ Թեհրանը պարզապես փորձում է նոր պայմաններում իր շահերը տեղավորել ձևավորվող տարածաշրջանային համակարգում։ ՀՅՈՒՐ Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյան Առավել մանրամասն՝ տեսանյութում



