Ռուսական օդուժի հարվածներից վիրավորներ կան Կիևում և Օդեսայում

Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով հոկտեմբերի 1-ի առավոտյան մեկ մարդ վիրավորվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, ևս մեկը՝ Սև ծովի ափին գտնվող Օդեսա քաղաքում։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և տեղական իշխանությունները։ Օդեսայում հարվածի հետևանքով վնասվել է բիզնես կենտրոն։ Մասնավորապես, վնասվել են երկու մասնաշենքերի տանիքն ու ճակատային հատվածը, պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են ապակիները։ Հինգերորդ հարկի պատերը մասնակիորեն փլուզվել են, ինչից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Օդեսայի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է նաև քաղաքի ենթակառուցվածքների վնասման մասին։ Նրա խոսքով՝ Օդեսան հաճախ է ենթարկվում ռուսական հարձակումների, որոնք, ըստ նրա, նպատակ ունեն խոչընդոտելու Ուկրաինայի արտահանման եկամուտների ստացումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ հարված են հասցրել Օդեսայի մարզում գտնվող Hosting-UA ընկերության տվյալների կենտրոնին, որն աշխատում էր ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Կիևում ևս գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակման դեպքեր են գրանցվել։ Սոլոմյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել 16-հարկանի շենքի առաջին հարկի տարածքում, ապա կրակը տարածվել է նաև կայանված ավտոմեքենաների վրա։ Իսկ Օբոլոնսկի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել պահեստային շենքում։ Փրկարարները մարել են հրդեհը։ Մեկ մարդ վիրավորվել է։ Առավոտյան Կիևում կրկին պայթյուններ են լսվել՝ անօդաչու թռչող սարքերի նոր հարձակումների հետևանքով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Պեչերսկի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է ոչ բնակելի համալիրի տարածքին։ Ռուսաստանի ՊՆ-ից էլ հայտնել են, որ անցնող գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում ոչնչացվե; է ուկրաինական 330 ԱԹՍ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14687

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով