ԱՄՆ-ում 50-ամյա կնոջ մահապատիժը ձախողվել է

ԱՄՆ Թենեսի նահանգում իշխանությունները չեն կարողացել իրականացնել Քրիստա Գեյլ Փայքի մահապատիժը։ Փայքին մահացու ներարկման միջոցով մահապատժի ենթարկելու ընթացքում դեղամիջոցի երկու դեղաչափ են ներարկել, սակայն, ըստ նրա փաստաբանների, նա ողջ է մնացել։ Փաստաբանների փոխանցմամբ՝ ներարկումից հետո Փայքը բարձրաձայն խռմփացրել է, այնուհետև նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են բանտից։ Մահապատժի հարցերով փորձագետը տեղի ունեցածը անվանել է աննախադեպ ձախողում։ Փայքի առողջական վիճակի վերաբերյալ չորեքշաբթի երեկոյան նոր տեղեկություններ չեն հրապարակել ո՛չ նրա փաստաբանները, ո՛չ էլ Թենեսիի ուղղիչ հիմնարկների վարչության ներկայացուցիչները։ 50-ամյա Փայքի մահապատիժը նախատեսված էր չորեքշաբթի առավոտյան՝ ժամը 11:00-ին։ Նա մահապատժի էր դատապարտվել 18 տարեկանում կատարած սպանության համար և, եթե պատիժն իրականացվեր, կդառնար Թենեսիում ավելի քան 200 տարվա ընթացքում մահապատժի ենթարկված առաջին կինը։ Մահապատժի իրականացումից մոտ մեկ ժամ առաջ վերաքննիչ դատարանը ժամանակավորապես կասեցրել էր գործընթացը։ Սակայն մի քանի ժամ անց ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել էր այդ որոշումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14688

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով