Սիրիայի կառավարության և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թուրքիայում՝ փորձելով կարգավորել լարվածությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով վեց աղբյուրի։ Աղբյուրները, որոնց թվում են երկու սիրիացի պաշտոնյա, ԱՄՆ պաշտոնյա և «Հեզբոլլահ»-ին մոտ կանգնած լիբանանյան անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա, հայտնել են, որ սիրիացի պաշտոնյաները և «Հեզբոլլահ»-ի անդամները սեպտեմբերին առնվազն մեկ անգամ գաղտնի հանդիպում են անցկացրել։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել թուրքական անվտանգության և հետախուզական գործակալությունների հրավերով, դրան մասնակցել են «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչները, Սիրիայի հետախուզության և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը, որը կենտրոնացած է եղել երկու կողմերի միջև առկա լարվածության խնդրի կարգավորման վրա, հաջող է անցել։ Սիրիացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ կողմերը փոխադարձաբար հաստատել են, որ միմյանց նկատմամբ թշնամանք չունեն, և որ Սիրիան «Հեզբոլլահ»-ին վստահեցրել է, թե ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում՝ խմբավորմանը զինաթափելու նպատակով։ Իրենց հերթին, սիրիացի պաշտոնյաները «Հեզբոլլահ»-ին խնդրել են աջակցել սահմանով մաքսանենգության փորձերի կասեցմանը և վերացնել շարժման մնացած գաղտնի խմբավորումները, հատկապես՝ Սիրիայի հարավում։ Սիրիացի պաշտոնյան հայտնել է, որ «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչներն ուղիղ պատասխան չեն տվել զենքի մաքսանենգությունը դադարեցնելու և Սիրիայում գործող իրենց խմբավորումները լուծարելու վերաբերյալ պահանջին, սակայն խոստացել են չմիջամտել Սիրիայի գործերին։ Լիբանանյան



