Բաց մրցույթ՝ «Մոնթե» քաղաքաշինական ծրագրի ներդրողին ընտրելու համար

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մոնթե» քաղաքաշինական ծրագրի իրականացման համար ներդրողի ընտրության բաց մրցույթ։ Մրցույթի նպատակն է ընտրել ներդրող, որը նշված տարածքում նախատեսվող կառուցապատման իրավունքը ստանալու նպատակով կներկայացնի լավագույն քաղաքաշինական և ճարտարապետական լուծումներ պարունակող էսքիզային նախագիծ, առավել իրագործելի ներդրումային ծրագիր՝ նշված տարածքում ժամանակակից, կայուն և մարդու համար հարմարավետ բազմաֆունկցիոնալ միջավայրի ձևավորման հայեցակարգը ներառյալ տարածքում նախատեսվող մանկապարտեզի ու դպրոցի կառուցման համար, ինչպես նաև կներկայացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ձեռքբերման համար լավագույն ֆինանսական առաջարկը: Մասնակցության պայմանները՝ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ. նոյեմբերի 30-ը, ժամը 18:00։ Հասցե՝ ք. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3, 7-րդ հարկ, 720 աշխատասենյակ։ Փաթեթին ներկայացվող պահանջները՝ Ծրարի/ծրարների վրա չպետք է լինեն անուն/ներ/ իրավաբանական և/կամ ոչ պաշտոնական ստորագրություններ (բացառությամբ հայտը ներկայացնող ներկայացուցչի ստորագրության), ինչպես նաև՝ այլ նշումներ, որոնք թույլ կտան նույնականացնել մրցույթի մասնակցին: Նույնականացման տվյալները պետք է նշվեն միայն տեղեկատվական թերթիկում: Սույն պայմանը չպահպանելու դեպքում հայտատուն չի մասնակցի մրցույթին: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ մրցութային հայտ: Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում՝ [email protected] +374 87 830 68, +374 11 514 005 Այլ պայմաններ՝ Այն դեպքում, երբ մրցույթում ներկայացված առաջարկների գնահատման վերջնարդյունքում մասնակիցները ստանում են հավասար միավորներ, ապա Հանձնաժողովը հավասար միավորներ ստացած մասնակիցներին հրավիրում է բաց բանակցությունների, որի անցկացման վայրի և ժամի մասին մասնակիցները տեղեկացվում են նիստի ժամանակ կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին համապատասխան ծանուցագիր ստանալով։ Հավասար միավորներ ստացած մասնակիցներից մրցույթում հաղթողը որոշվում է սույն որոշման հ.4հ ավելվածով սահմանված կարգով: Հավասար միավորներ ստացած որևէ մասնակցի կողմից բանակցությունների ընթացքում հաղթող չճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14748

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով