Մարսի վրա նոր տարի է սկսվել։ Կարմիր մոլորակի նոր տարին պաշտոնապես մեկնարկել է սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով մոտ 12:16-ին, երբ Մարսը կրկին սկսել է 687 երկրային օր տևող շրջապտույտը Արեգակի շուրջ։ Մարսի վրա, սակայն, Երկրի օրերը չեն հաշվվում։ Մարսյան մեկ օրը՝ «սոլը», տևում է 24 ժամ 39 րոպե, իսկ մեկ մարսյան տարին ներառում է 668 սոլ։ Սեպտեմբերի 30-ը Մարսի նոր տարվա սկիզբ համարելը պայմանական է։ Աստղագետներն այդ ամսաթիվն ընտրել են, քանի որ այդ օրը Մարսի հյուսիսային կիսագնդում գարնանային, իսկ հարավայինում՝ աշնանային գիշերահավասարն է։ Մարսն ունի չորս եղանակ՝ ձմեռ, գարուն, ամառ և աշուն, սակայն դրանք հավասար տևողություն չունեն։ Մարսի պայմանները բարդ են տարվա բոլոր եղանակներին։ Ամռանը կեսօրին ջերմաստիճանը կարող է տատանվել 0-ից մինչև 60°C, իսկ ձմռանը նվազել մինչև -110°C։ Մարսի եղանակին հետևել հնարավոր է նաև NASA-ի «Perseverance» և «Curiosity» ռովերների միջոցով, որոնք պարբերաբար Երկիր են ուղարկում Կարմիր մոլորակի պատկերներն ու տվյալները։



