Ուկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT

The New York Times-ը գրում է, որ Ուկրաինայի ծովային դրոնները, որոնք սկզբում ստեղծվում էին վերափոխված մոտորանավակների հիման վրա, այժմ վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական հարթակների։ Դրանք կարող են կրել «երկիր-օդ» հրթիռներ, տեղափոխել օդային դրոններ և պայքարել ռուսական ծովային անօդաչու սարքերի դեմ։ Ըստ հրապարակման՝ պատերազմում այդ համակարգերը կիրառվել են ռուսական Սևծովյան նավատորմի դեմ, իսկ Ուկրաինան այժմ ձևավորում է ծովում անօդաչու պաշտպանության և հարձակման բազմաշերտ համակարգ։ NYT-ի տվյալներով՝ ուկրաինական ծովային դրոնների նկատմամբ հետաքրքրությունն աճում է նաև այլ երկրներում։ Դրանց ուսումնասիրում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների, Ճապոնիայի ու Պարսից ծոցի պետությունների մասնագետները։ Դրանց հիմնական առավելություններից են համեմատաբար ցածր արժեքը, արագ արտադրությունն ու մարտական պայմաններում արագ արդիականացման հնարավորությունը։ Հատկապես ուշագրավ է դրանց՝ «փոքր ավիակրի» դեր կատարելու հնարավորությունը․ ծովային հարթակները կարող են տեղափոխել օդային դրոններ և արձակել դրանք անմիջապես ծովից՝ հարվածային գործողությունների համար։ Ուկրաինացի զինվորականները նշում են, որ հաջորդ փուլում նախատեսվում է ծովային դրոնները համալրել ավելի ծանր և հեռահար սպառազինությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14735

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով