ԵՄ-ն մերժում է դիզելային վառելիքի արտահանման ԱՄՆ-ի ցանկացած արգելք. այդ արգելքը կխաթարի Եվրամիության վստահությունն ԱՄՆ-ի՝ որպես հուսալի գործընկերոջ նկատմամբ: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք լիովին մերժում ենք դիզելային վառելիքի արտահանման արգելքը: Այդ արգելքը կխաթարի ԱՄՆ-ի ՝ որպես հուսալի գործընկերոջ նկատմամբ վստահությունը և շահավետ չի լինի ոչ մեկի համար», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: Իտկոնենը հաստատել է, որ Եվրոպական հանձնաժողովն Էներգետիկայի միջազգային գործակալության և Մեծ յոթնյակի հետ համաձայնեցնում է Եվրոպայի ռազմավարական պաշարներից դիզելային վառելիքի օգտագործման պլանը:



