Բաքվում ցմահ ազատազրկման դատապարտված Դավիթ Բաբայանը լրատվամիջոցներից մեկին մանրամասներ է հայտնել իր և մյուս հայ բանտարկյալների դատական գործերից։ Նրա խոսքով՝ վերաքննիչ դատարանի որոշումը գրեթե ամբողջությամբ կրկնում է առաջին ատյանի և մեղադրանքի ձևակերպումները, իրեն տրամադրված փաստաթղթերը ստորագրված չեն, իսկ 47-րդ՝ 333 էջանոց հատորը, որտեղ պետք է լիներ դատարանի որոշման հիմնավորումը, ընդհանրապես չի տրամադրվել։ Միաժամանակ երեք հայ բանտարկյալների փաստաբաններ արդեն վճռաբեկ բողոք են ներկայացրել Ադրբեջանի Գերագույն դատարան։ Ի՞նչ իրավական արժեք ունի այս փուլը, և ի՞նչ ճանապարհ կարող է բացվել դրանից հետո։ Քննարկել ենք միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ։



