Նոր ռազմական բյուջեն կփոխի ԶՈւ-ն. լուրջ թիվ է, որը ոչ բոլոր երկրները կարող են իրենց թույլ տալ

Հայաստանի կառավարությունը մտադիր է մեծացնել երկրի ռազմական բյուջեն՝ 563 մլրդից հասցնելով 616.5 միլիարդի՝ 1.7 մլրդ դոլարի։ Մեկ տարում՝ շուրջ 53.5 միլիարդ դրամով ավելի։ Բայց ռազմական բյուջեի ամենակարևոր թիվը միշտ չէ, որ վերջնական գումարն է։ Կարևոր է, թե այդ գումարից որքանն է մնում բանակում, որքանն է գնում նոր սպառազինության ու տեխնոլոգիաների, որքանն է ներդրվում զինծառայողի, ենթակառուցվածքի և ռազմարդյունաբերության մեջ, և վերջապես՝ յուրաքանչյուր լրացուցիչ միլիարդ դրամը որքանով է բարձրացնում Հայաստանի մարտունակությանն ու պաշտպանունակությունը։ Այսօր հենց այդ մասին ենք խոսելու։ Մեր հյուրն է APRI Armenia-ի ավագ գիտաշխատող, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14845

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով