Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Տարեսկզբից ի վեր ԵՄ-ում գազի գինն աճել է 140%-ով, դիզելային վառելիքի գինը՝ 100%-ով։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ «Փետրվարից սկսած մենք շատ ուշադիր հետևում ենք իրադրությանը գազի հարցերով մեր համակարգող խմբի և նավթի հարցերով համակարգող խմբի օգնությամբ։ Այդ ժամանակվանից ի վեր գազի գինն աճել է 140%-ով, իսկ դիզելային վառելիքի գինը կրկնապատկվել է», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14845

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով