Օշականի ոլորաններում ժայռաբեկոր է ընկել ճանապարհին

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09։41-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի արդյունքում ճանապարհը միակողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը հեռացրել ճանապարհահատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14847

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով