Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Երևանի քաղաքապետին կից առաջին միջազգային STEAM (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) ճամբարի շրջանակում մեր 4 պատանի մասնակիցներ հետ: Երեխաները մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ում՝ Փրինսթոնի համալսարանում՝ բացահայտելով և ձեռք բերելով նոր փորձառություններ։ Գործնական աշխատանքների և դասընթացների միջոցով երեխաները ծանոթացել և աշխատել են ռոբոտաշինության, ծրագրավորման, արհեստական բանականության, 3D մոդելավորման և ժամանակակից տեխնոլոգիաների այլ ուղղություններով։



