Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդի (Pacific Council on International Policy) նախագահ Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության հետ: Սարգիս Խանդանյանը ողջունել է Հայաստան ժամանած հյուրերին, խոսել նորընտիր խորհրդարանի աշխատանքներից, ներկայացրել առաջնահերթությունները։ Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, խոսել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կարևորությունից։ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14937

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով