2026 թ․ հունվար-սեպտեմբերի արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 14․7%-ով։ Այդ մասին տեղեկացնում է Կառավարությունը: 2026 թ. առաջին 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը սկզբնական ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 126.9 մլրդ դրամով։



