Ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է

ՆԳՆ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 29-ի գիշերը՝ ժամը 2․30-ին, Երևան-Սևան ճանապարհի հարակից գործարանի կայանատեղիում կայանված բեռնատարում հայտնաբերվել, իրացման նպատակով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք թմրամիջոց ներկրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ բեռնատարի սրահում հայտնաբերվել է ընդհանուր 14,2 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցով 30 փաթեթ։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14937

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով