Կոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է «Pacific Council» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության ընթացիկ զարգացումները, ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը և տնտեսական համագործակցությունների բազմազանեցմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղությունից բխող ենթակառուցվածքային ծրագրերով ընձեռնվող հնարավորությունները: Կազմակերպության անդամների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, էներգետիկ անվտանգության, բնական պաշարների արդյունավետ օգտագործման և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14968

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով