Գիտնականներն առաջին անգամ կարողացել են ուղղակիորեն գրանցել Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակից եկող ռադիոազդանշան։ Խոսքը Beta Pictoris b գազային հսկայի մասին է, որը Յուպիտերից մոտ 10 անգամ զանգվածով է և Երկրից գտնվում է շուրջ 63 լուսատարի հեռավորության վրա։ Հարվարդի և Օրեգոնի համալսարանների հետազոտողները ազդանշանը գրանցել են Հարավային Աֆրիկայում տեղակայված ռադիոաստղադիտակների ցանցի միջոցով։ Գիտնականները շեշտում են, որ խոսքը այլմոլորակայինների ազդանշանի մասին չէ։ Beta Pictoris b-ն գազային մոլորակ է և չունի պինդ մակերևույթ։ Բացահայտման կարևորությունն այն է, որ հետազոտողներին առաջին անգամ հաջողվել է հաստատել, որ ռադիոազդանշանն իսկապես գալիս է մոլորակից, այլ ոչ թե այն աստղից, որի շուրջ այն պտտվում է։ Հետազոտողները որպես կողմնորոշիչներ օգտագործել են հեռավոր քվազարներ, ինչը թույլ է տվել ճշգրիտ որոշել ճառագայթման



