Ննջասենյակը վերածել էին կանեփի աճեցման ջերմոցի

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի երկու բնակիչ և մեկ օտարերկրացի տնային պայմաններում աճեցնում են կանեփ և ապօրինի իրացնում թմրանյութ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկաններն ու Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին իրականացրին խուզարկություններ։ 28-ամյա կնոջ Մամիկոնյանց փողոցում գտնվող տանը հայտնաբերվեց կանեփի չորս բույս, մարիխուանայի նմանվող զանգված։ 29 և 23 տարեկան երիտասարդների Սարյան փողոցի տան ննջարանում, որ կահավորված էր լուսային և օդափոխության համակարգով, հայտնաբերվեց կանեփի յոթ բույս, ընդհանուր 52 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 26 փաթեթ։ Երկու տներից հայտնաբերվել է ընդհանուր 4,5 միլիոն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14884

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով