Ռեակտիվ շարժիչով ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Հյուսիսային կամրջին, որը միմյանց է կապում Դնեպր գետի աջ և ձախ ափերը։ Այդ մասին սոցիալական ցանցում գրառում է կատարել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Հյուսիսային կամրջի վրա վնասվել են ճանապարհի ծածկույթը և տրոլեյբուսի կոնտակտային ցանցը։ Կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Մայրաքաղաքը շատ լարված իրավիճակում է, և այլևս հնարավոր չէ ձևացնել, թե կարող ենք ապրել այնպես, ինչպես խաղաղ ժամանակ»,-գրել է Կլիչկոն։



