Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաների

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարության համակարգի երեք բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնից ազատելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Կազինֆորմ» գործակալությունը։ Կանիշ Աբուբակիրովն ազատվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից. Ալմազ Ջումակեևն ազատվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից. Կանատ Նիյազբեկովն ազատվել է Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14911

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով