«Hyundai»-ի նոր «Ioniq V» էլեկտրամեքենան արդեն վաճառվում է Չինաստանում։ 1970-ականների ոճով ստեղծված սեդանի մեկնարկային գինը 119 900 յուան է՝ մոտ 16,700 դոլար։ «Ioniq V»-ը ներկայացվել է որպես Չինաստանի շուկայի համար նախատեսված մոդել։ Պեկինի այս տարվա ավտոսրահում այն առանձնացել է իր դիզայնով, սակայն Եվրոպայում մեքենայի վաճառք այս պահին նախատեսված չէ։ Չինաստանում մեքենան հասանելի է երեք տարբերակով՝ Standard, Smart Driving և Long Range։ Դրանց գները հասնում են 139 900 յուանի՝ մոտ 19,500 դոլար։ «Ioniq V»-ն առաջարկվում է 188 և 225 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչներով։ Մեքենայի համար նախատեսված է երկու մարտկոց՝ 53,5 և 66,8 կՎտժ տարողությամբ։ «Ioniq V»-ի դիզայնը զգալիորեն տարբերվում է Եվրոպայում վաճառվող «Hyundai»-ի այլ մոդելներից։ Ընկերության ներկայացուցիչները չեն բացառել, որ Չինաստանում մշակված «Ioniq»-ի որոշ մոդելներ ապագայում կարող են հայտնվել նաև այլ շուկաներում։



