Կալիֆոռնիան օրենքով արգելել է մանկական ամուսնությունները

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է մանկական ամուսնություններն արգելող օրենք, որը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ևս 32 նահանգում անչափահասների ամուսնությունները դեռևս թույլատրվում են։ Նյուսոմը օրենքն անվանել է «միջոց, որը վաղուց պետք էր ընդունել՝ երիտասարդ կալիֆոռնիացիներին և երեխաներին պաշտպանելու համար»։ Օրենքի ստորագրման արարողությանը ներկա է եղել Կորտնի Սթոդենը, որին 16 տարեկանում ամուսնացրել էին իրենից զգալիորեն մեծ՝ 50-ամյա դերասան Դագ Հաթչիսոնի հետ։ Սթոդենը, որը երկար տարիներ պայքարում է մանկական ամուսնությունների դեմ, օրենքի ընդունումը հաղթանակ է անվանել։ Կալիֆոռնիայում մինչ այժմ ամուսնության նվազագույն տարիք սահմանված չէր։ Անչափահասները կարող էին ամուսնանալ ծնողների համաձայնությամբ և դատավորի հաստատմամբ։ Մանկական ամուսնությունների դեմ պայքարող Unchained At Last կազմակերպության տվյալներով՝ Կալիֆոռնիայում տարեկան մոտ 9 հազար աղջիկ էր ամուսնանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14930

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով