Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

Իսպանիայի Կատալոնիա շրջանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնել են տեղի իշխանությունները։ Կատալոնիայի իշխանությունները եղանակային վտանգի վերաբերյալ կարմիր նախազգուշացում էին հայտարարել և բնակիչներին կոչ արել մնալ տներում։ Նախազգուշացման պատճառը տարածաշրջանին մոտեցող փոթորկի վտանգն էր, ինչպես նաև նոր հորդառատ անձրևների կանխատեսումը։ Հոկտեմբերի 3-ից տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Բարսելոնայի մերձակա Բելվիտչ և Կոռնելիա քաղաքներում տներ են հեղեղվել, բազմաթիվ մեքենաներ մնացել են ջրի տակ։ Եղանակային պայմանների պատճառով Բարսելոնայի օդանավակայանում չեղարկվել կամ հետաձգվել են են մի շարք չվերթներ։ Հորդառատ անձրևների պատճառով խափանվել է նաև տեղական գնացքների երթևեկությունը։ Խանութները վաղաժամ փակվել են, ֆուտբոլային հանդիպումները չեղարկվել են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15012

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով