Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «Ակբա բանկի» նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը։ Վարչապետը շրջել է գրասենյակով, ծանոթացել՝ ստեղծված պայմաններին, բանկի կողմից մատուցվող ծառայություններին։ Գրասենյակը կառուցել է իտալական «Ռենկո» ընկերությունը։ Շենքը համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացմանը, պահպանվել են բնապահպանական բոլոր կանոնները՝ ջրի և էներգիայի խնայողությունից մինչև օդի որակ ու կանաչ գոտիների ստեղծում։ Այն զբաղեցնում է շուրջ 14650 քառակուսի մետր տարածք, նախատեսված է ավելի քան 1000 աշխատակցի համար։ Միջոցառման շրջանակում բացվել է նաև Ակբա բանկի առաջին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշատախտակը։



