Ռուսաստանն օգտագործել է բոլոր հասանելի միջոցները՝ Կիևում օտարերկրյա դեսպանություններին զգուշացնելու Ուկրաինայի մայրաքաղաքում գործունեությունը շարունակելու վտանգների մասին: Յուրաքանչյուր երկիր այժմ ինքը պետք է որոշում կայացնի Կիևում աշխատանքը շարունակելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մեր արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները բազմիցս համապատասխան զգուշացումներ են արել: Որոշումը կախված է այն երկրներից, որոնք դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն Կիևում», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ դեսպանությունների որոշումը՝ Կիևից տարհանել աշխատակիցներին թե ոչ, չի ազդի զինվորականների աշխատանքի վրա։ «Որոշումն այն երկրներինն է, որոնք դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն Կիևում», – պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե արդյոք եվրոպացի դիվանագետներն անտեսում են Մոսկվայի նախազգուշացումները և պատասխանատվություն են կրում հետևանքների համար: «Մեր զինվորականները շարունակում են իրենց աշխատանքը», – հավելել է Կրեմլի խոսնակը։



