Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց: Լրացում է կատարվել ԱԺ խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ։ Խորհուրդը հաստատել է ԱԺ իններորդ գումարման բարեկամական խմբերի և Միջխորհրդարանական հանձնաժողովներում պատվիրակությունների կազմերը։ Նիստում նաև հաստատվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։



