ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Ռուսաստանին՝ Սիբիրում ժանտախտի հետազոտական ինստիտուտի աշխատակցի մահից հետո։ Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տնից մեկնելուց առաջ Թրամփը միջադեպն անվանել է Ռուսաստանի համար «մեծ խնդիր» և նշել, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել նման խնդիրների բախվող ցանկացած երկրի։ Սիբիրում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակիցը հիվանդացել և մահացել է դեռևս չհրապարակված հանգամանքներում։ Միջադեպից հետո Ռուսաստանի իշխանությունները տասնյակ մարդկանց կարանտինի են ենթարկել՝ հանրային առողջության հնարավոր ռիսկերը կանխելու համար։ Սոցիալական ցանցերում մտահոգությունների աճի ֆոնին ռուսական իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է։ Թրամփը չի հստակեցրել, թե ինչ տեսակի աջակցություն կարող է տրամադրել ԱՄՆ-ը։



