Երևանում կայացել է Հայաստանի, «Ռոսատոմ»-ի և դրա ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը՝ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի շրջանակում։ Նիստում քննարկվել են 2024-2026 թվականներին իրականացված աշխատանքների արդյունքները։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կոմարովը, իսկ հայկական պատվիրակությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ապիտոնյանը: «Ռոսատոմ»-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրվել են 15 890 քմ ընդհանուր մակերեսով շենքեր ու կառույցներ, իսկ մշակված փաստաթղթերը հաստատել են ռեակտորային կայանքի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Կողմերը նաև համաձայնեցրել են 2027-2030 թվականների աշխատանքների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ՀԱԷԿ-ի հիմնական համակարգերի արդիականացում՝ կայանի շահագործումը մինչև 2036 թվականը շարունակելու նպատակով։



