«Բարսելոնան» պայմանավորվել է Ռաֆինյայի հետ նոր պայմանագրի շուրջ, որով բրազիլացի ֆուտբոլիստը ակումբում կմնա մինչև 2030 թվականի հունիսը։ Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի վերջնական մանրամասները, իսկ պաշտոնական հայտարարությունը և ստորագրման արարողությունը կարող են կայանալ առաջիկա օրերին։ Ռաֆինյայի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2028 թվականը։ Ակումբը նրան դիտարկում է թիմի մարզական նախագծի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Բրազիլացին հատկապես կարևոր դեր ունի Հանսի Ֆլիկի թիմում՝ աչքի ընկնելով արդյունավետությամբ, ակտիվ խաղով և խաղերի վրա ազդեցությամբ։



