Ծովագյուղի բնակչի տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել։ ՆԳՆ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Ծովագյուղ համայնքի 52-ամյա բնակիչը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, «M-75» տեսակի նռնակ, տարբեր տրամաչափի 893 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր և կանեփ տեսակի բույս։ Կատարվում է նախաքննություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15310

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով