Սև ծովում՝ Սոչիի ափերի մոտ գտնվող «Աֆրամաքս Ռիո» լցանավի վրա բռնկված բաց կրակը մեկուսացվել է: Այս մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։ «Փրկարարական նավերը շարունակում են հերթապահությունը։ Նավթային բեռով ջրատարածքի աղտոտում չկա։ ՌԴ տրանսպորտի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության և Կրասնոդարի երկրամասի ուժերի ու միջոցների համահավաք խմբավորումը սկսում է հետևանքների վերացումը», – հայտնել է Տրանսպորտի նախարարությունը։



